Վանաձորում տղամարդն ինքնասպան է եղել՝ առաստաղից կախվելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավրոս թաղամասի Բաղրամյան փողոցի 16 տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Ոստիկանները նշված սեփական տան հարևանությամբ գտնվող խորդանոցում հայտնաբերել են 32-ամյա Ս. Շմավորնյանի դին՝ կախված վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ նախօրեին Ս. Շմավոնյանը ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, իսկ այսօր առավոտյան կնոջ մորեղբոր տղան զանգահարել է նրան և փորձել պարզել վիճաբանության պատճառը: Նա պատասխանել է. “Մեկ ամիս առաջ Դարպաս գյուղում անասնապահ ընկերս է կախվել թոկով, հիմա էլ ես եմ կախվելու՝ լավ մնացեք, ես գնում եմ”: Ու արդեն այսօր կեսօրին հայտնաբերվել է նրա դին:
Ինքնասպանություն գործած տղամարդը ուներ երկու երեխա:




Լրահոս