Հայ զինծառայողը չի փորձել անցնել ադրբեջանական կողմ. ԼՂՀ ՊԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը եւ անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
“ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժինը հայտնում է, որ ինչպես միշտ, այս անգամ եւս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն”,- նշել են ԼՂՀ ՊԲ-ից:




Լրահոս