«Ոչ թալանին»-ը նստացույց կանի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց երաշխիք չի տրվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այժմ նստացույց են անում Հանրապետության հրապարակում: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ պատրաստվում են ասյտեղ նստած մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Դատախազությունից որևէ մեկը չի եկել և համապատասխան երաշխիքներ չի տվել:

Մեր այն հարցին, թե պաշտոնապես ներկայացվե՞լ է Դատախազությանն իրենց պահանջները, Մաքսիմը նշեց, թե այստեղ բազմաթիվ լրատվամիջոցներ են աշխատում և պաշտոնապես որևէ բան տեղեկացնելու կարիք չկա:

Հիշեցնենք, որ նրանք այսօր պատրաստվում էին երթով շարժվել դեպի Դատախազություն և կոչ անել քրեական գործ հարուցել, իրենց բնորոշմամբ, «սրիկա» ոստիկանների դեմ և պատժել նրանց:

Members of 'No to Robbery' initiative held a march of awareness from Charles Aznavour Square

unnamed (7)

unnamed (8)




Լրահոս