Դոլարը 405-ից էժան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երրորդ օրն անընդմեջ Հայաստանի ֆինանսական շուկայում նկատվում է դոլարի թուլացում եւ դրամի ամրապնդում: “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.80 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.21 %-ով կամ 0.95 կետով: Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերից դոլար կարելի է գնել 406 դրամով: Առքն իրականացվում է 403, առավելագույնը` 404 դրամով:




Լրահոս