Երևանի մամուլի ակումբի 20-ամյակի կապակցությամբ մի շարք լրագրողների մրցանակներ են հանձնվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հուլիսի 18-ին լրացավ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 20 տարին։ Նույն օրը Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։ ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին (տե՛ս http://www.ypc.am կայքէջի «Մրցանակներ» բաժինը)։ 2005 թվականից ի վեր, կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակին, ԵՄԱ-ն սահմանել է նաեւ անվանական մրցանակներ։

 ԵՄԱ 2014-2015թթ. մրցանակակիրներ

Lragir.am կայքի «Կիրակնօրյա նոթեր» հրապարակախոսական շարքի համար Վահրամ Մարտիրոսյանը արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին։

Մրցանակը հանձնեցին ԵՄԱ վարչության անդամ, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը եւ Վալերի Այդինյանի դուստրը՝ Ելենա Այդինյանը։

Խմբագրական հմուտ ձեռագրի համար «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին։

Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

2015թ. հունիսի «ԷլեկտրիկԵրեւանի» ամենատպավորիչ լուսանկարի համար «Ֆոտոլուրի» թղթակից Վահրամ Բաղդասարյանը արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:

Մրցանակը հանձնեց «Պատկեր» ստուդիայի տնօրեն Տիգրան Մանգասարյանը։

Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին։ Մրցանակը շնորհվում է առաջին անգամ։

Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, գերմանական «Դոյչե Վելլե» մեդիա հոլդինգի հայաստանյան թղթակից Աշոտ Գազազյանը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում ՏԻՄ բարեփոխումների թեման լավագույնս լուսաբանելու համար Համայնքների ֆինանսիստների միավորման եւ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին արժանացավ «Հետք» առցանց թերթի լրագրող Սառա Պետրոսյանը:

Մրցանակը հանձնեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

Հանրային կարեւորություն ունեցող խնդիրները ֆիլմերում եւ սոցիալական գովազդի  ժանրում լավագույնս ներկայացնելու համար մրցանակի արժանացավ «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը։

Մրցանակը հանձնեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ, ԵՄԱ ամփոփագրի խմբագիր Արեւհատ Գրիգորյանը։

Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեցին ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը եւ ԵՄԱ անդամ Զավեն Խաչիկյանը։ Պարգեւները հանձնեցին ԵՄԱ փորձագետ Արմինե Սուքիասյանը եւ ԵՄԱ անդամ, լուսանկարիչ Գերման Ավագյանը։

Երեւանի մամուլի ակումբի հետ արդյունավետ համագործակցության համար «Լավագույն գործընկեր» մրցանակին արժանացան՝

 

  • «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը

Մրցանակը հանձնեց Երեւանի մամուլի ակումբի խորհրդի անդամ, ԵՄԱ խմբագիր Հերիքնազ Հարությունյանը:

 

  • Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը

Մրցանակը հանձնեց Երեւանի մամուլի ակումբի վարչության անդամ, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:

 

  • «Արթուրս Աղվերան ռիզորթ» հանգստյան տունը

Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, ԵՄԱ գործադիր տնօրեն Միխայիլ Դիլոյանը:

 

  • Եվրասիա համագործակցություն հիմնադրամը

Մրցանակը հանձնեց ԵՄԱ ծրագրերի տնօրեն Հայկակ Արշամյանը:

 

  • Համայնքների ֆինանսիստների միավորումը

Մրցանակը հանձնեց ԵՄԱ ֆինանսական մենեջեր Լիանա Կոստանդյանը:

 

  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն

Մրցանակը հանձնեց ԵՄԱ փորձագետ Սեդա Շիգանյանը:

 

  • Երեւանի պետական կամերային թատրոնը

Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության հանրային կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը։

MHM97915

MHM97914 copy

MHM97913

MHM97912

MHM97911 copy

MHM97910

MHM97909 copy

MHM97908 copy




Լրահոս