«Լուսաբաց» և «Հեքիաթային կիրճ» ճամբարներում հանգստացող երեխաներին այցելել են վարչական շրջանների ղեկավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին:

Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում երկրորդ հերթափոխով ամառային հանգիստն անցկացնող աջափնյակցի երեխաներին հյուրընկալվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Տեղում ծանոթանալով ճամբարում ստեղծված պայմաններին և երեխաների հագեցած առօրյային՝ վարչական շրջանի ղեկավարը նրանց մաղթել է ուրախ և անմոռանալի հանգիստ:

«Լուսաբաց» ճամբար է այցելել նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը: Այստեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Նուբարաշենի սոցիալապես անապահով ընտանիքների քսան երեխաներ:

Հանքավանի «Հեքիաթային կիրճ» ճամբարում իրենց ամառային հանգիստը անցկացնող փոքրիկ էրեբունցիներին այցելել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ալեքսան Խաչատրյանը, ով զրուցել է երեխաների հետ և անձամբ ծանոթացել հանգստյան տան պայմաններին: Փոքրիկ էրեբունցիներին հյուր էին գնացել նաև հեքիաթների հայտնի հերոսներ՝ իրենց հետաքրքիր, մանկական ծրագրով:
Վարչական շրջանի ղեկավարներն, ի դեպ, դատարկաձեռն չէին այցելել ճամբարներ. երեխաները քաղցրավենիք, մարզական գույք, անհրաժեշտ այլ պարագաներ են նվեր ստացել:




Լրահոս