Կա կարճատև անձրևի հավանականություն. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Արարատյան դաշտում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:  Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հուլիսի 21-ին, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:




Լրահոս