Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանե Ուեսթի համերգի և Բաղրամյան պողոտայում հոսանքի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի միջև. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանյե Ուեսթի, Հանրապետության հրապարակում SOAD-ի և Բաղրամյան պողոտայում սակագնի թանկացման դեմ բողոքի, այսպես ասած, «առաջին փուլի» միջև: Շատերը, բնականաբար, կասեն, որ առաջին երկուսը «մշակութային» իրադարձություններ են, իսկ երրորդը՝ «քաղաքական»: Միգուցե զուտ «քաղաքագիտական» առումով դա այդպես է: Բայց ես, այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ տեսնում եմ՝ այն առումով, որ երեք դեպքերում էլ գլխավոր դերակատարը երիտասարդությունն էր, որը հաստատեց իր ազատ, անկաշկանդ լինելու իրավունքը, ինչպես նաև այն, որ մեր երկրի մայրաքաղաքը, նրա փողոցներն ու այգիները, ինչպես և ամբողջ երկիրը պատկանում են հենց իրեն:

Ինձ թվում է՝ այդ դրական միտումները չի հաջողվում զարգացնել այնպես, որ այդ տեսակի երիտասարդները դառնան կայուն գործոն մեր հասարակական կյանքում: Բաղրամյան փողոցում գիշերը «Let it be» երգողներին փոխարինում են շատ ավելի «քյարթու» հայացքներով երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ մարդիկ: Իրենց տեր զգացող պատանիների տեղը հայտնվում են «քաղաքական ակտիվիստներ», որոնք կրկնում են մեծահասակ կուսակցականների մաշված կարգախոսները և դրանով նմանվում են կրծքանշաններով «զինված» իրենց «երիտ-ՀՀԿ-ական» հասակակիցներին: Ծայրահեղություններն ինչ-որ տեղ միանում են:

Բայց նշված իրադարձությունները, ինչպես նաև «Դեմ եմ» և մի շարք այլ շարժումները ցույց տվեցին, որ մենք ունենք նաև այլ երիտասարդություն, որը ժամանակ առ ժամանակ երևում է, հետո նորից «թաքնվում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս