Թեժ քննարկում` Դոնալդ Տուսկի և ընդդիմադիր խմբակցությունների միջև. քննարկվել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը այս օրերին տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում, երեկ հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր հինգ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տուսկն ինքն է խնդրել նման հանդիպում կազմակերպել: Այդ ընթացքում քննարկման միակ թեման եղել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, եւ քննարկումն անցել է «թեժ» մթնոլորտում: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի իշխանությունների մշակած նոր Սահմանադրության նախագիծը: Նույնիսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն է նախագծին դեմ խոսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագծին կողմ է արտահայտվել միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս