Արսեն Վենգերը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխի Սամպերի ծառայություններով, հայտնում է  El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, Սամպերը համարվում է ակումբի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից, իսկ նրա խաղն էլ գրավել է ֆրանսիացի մասնագետին: Անհրաժեշտության դեպքում անգլիացիները պատրաստ են 12 մլն եվրո վճարել: Ֆուտբոլիստը պետք է պատասխանի մոտ օրերս:




Լրահոս