17-ամյա տղան իրեն ցած է նետել Կիեվյան կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է բջջային հեռախոս, բլոկնոտ և նամակ ուղղված ծնողներին, որտեղ մասնավորապես գրված է. “Շնորհակալ եմ ձեզանից, ինձ կներեք”:
Մահացածը Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի 17-ամյա բնակիչ Տիգրան Պ-ն է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում քննիչ Ս. Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով, քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական ու ձեռագրաբանական: Ձեռագրաբանական փորձաքննությունից հետո պարզ կլինի նամակի հեղինակը ինքն է, թե ոչ:




Լրահոս