Քաղաքացին ահազանգում է, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու”-ին է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի հետ կատարված սարսափելի դեպքի մասին, տեղեկանում ենք “Չենք լռելու” նախաձեռնության տարածած հաղորդագրությունից:
“Իրադարձությունների շղթան ինձ լուրջ մտորումների տեղիք է տալիս, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա”,- ասել է Կարապետյանը “Չենք լռելու”-ի տեսանյութում՝ հայտարարելով, թե բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել իր կնոջ միզածորանը, այնուհետև տևական ժամանակ իրենք իրենց անտեղյակի տեղ են դրել՝ իբր չիմանալով միզածորանի՝ իրենց իսկ կողմից կարված լինելու մասին:
Երկար ժամանակվա ընթացքում կարված լինելով՝ միզածորանի ֆունկցիոնալ հատկությունները խախտվել են, և բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեև առողջ է, սակայն միզածորանի՝ շարքից դուրս գալու պատճառով անիմաստ է դառել: Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով “փորձաքննության” անցկացմամբ:
Կարապետյանի խոսքերով, միզածորանը ,իբր թե անզգուշորեն կարելը սկիզբն էր այն շղթայի, որը հետագայում երիկամը հեռացնելու և այն վաճառելու հիմք պետք է դառնարե:
Կարապետյանի խոսքերով, կա իրար հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող բժիշկների գործողությունների անուղղակի ապացույցը. առաջին վիրահատությունը ետին թվով ձևակերպվել է որպես պետպատվեր, չնայած ընտանիքը վճարունակ է: “Այդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից, իսկ մնացած երկու վիրահատությունների գումարն էլ բժիշկները խոստացան փոխհատուցել առձեռն: “Ուրիշ ի՞նչ նպատակ դա կարող էր հետապնդել, եթե ոչ մեզ լրեցնելն ու մեր աչքերում փորձել լավամարդ դառնալը”,- տեսանյութում ասում է Կարապետյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ պատնեշների է բախվել իրավապահ և դատական մարմիններում:




Լրահոս