Ձյան շերտի ծանրությունից փլուզվել է տանիքի մի հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 8-ին, ժամը 09:01-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20 տան պատն ու տանիքի մի հատվածը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Նատելլա Նազարյանին պատկանող, 1940-ական թվականներին կառուցված տան հարավ-արևելյան պատի վերին հատվածից 2 շարք քար (7 քմ): Տեղի ուժերով կիրականացվեն տան տանիքից ձյան մաքրման աշխատանքներ:




Լրահոս