Սերժի եվ Րաֆֆիի Հայաստանների պայքարը. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կեղծ է այն կատեգորիան, որ ասում են ընտրությունները կանխորոշված են: Ով տանը մնա մինչև փետրվարի տասնութը, կամա, թե ակամա մասնակցում է քաղաքացիական հնազանդության և չմասնակցելով ապահովում է այս իշխանության վերարտադրումը: Սա լինելու է պատմական և ապագայամետ ընտրություն”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ժառանգություն կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով այս ընտրությունները լինելու են հեղափոխական: 
Հարցին, թե ով է անելու այդ հեղափոխությունը, Հովհաննիսյանը պատասխանեց.
“Ես չեմ անելու այդ հեղափոխությունը, հայ ժողովուրդը գարեջրի և սուրճի բաժակը եթե մի կողմ դնի և մասնակցի, կարող ենք ժայթքել դեպի այդ ապագան”:
Նա ընդգծեց, որ անկախ նրանից, որ ընտրություններին չեն մասնակցում ոԲչ ԲՀԿ-ն, ոԲչ ՀԱԿ-ը ոԲչ ՀՅԴ-ն, մրցակցային ընտրությունների թեզը կեղծ է:
“Գնալու է մենամարտ, երկու Հայաստանների պայքար, լինելու է Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքարը “,- նշեց նա:
Հովհաննիսյանի խոսքով, ինքը հարգում է առաջադրված  բոլոր մասնակիցներին՝ հատկապես ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանին և Ազատություն կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին, որոնք, ըստ նրա, կանգնել են մեր պետության ստեղծման ակունքներում: “Ամենահեշտը տանը նստելն էր, բայց նրանք որոշեցին մասնակցել, և կլինեն մրցակից ինձ և Սերժ Սարգսյանին:
Բոլոր անհայտ թեկնածուներին էլ նախագահի թեկնածուն  շատ նորմալ է վերաբերվում և որպես ՀՀ քաղաքացիներ նրանք, Հովհաննիսյանի խոսքով, իրավունք ունեն մասնակցելու և կոլորիտ, երանգ տալու ընտրություններին:
Հովհաննիսայնն ասաց, որ կարգախոս չունի, բայց կան մի քանի տարբերակներ, որոնց մասին քարոզարշավի առաջին օրը կհայտնեն:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա նրա կարծիքով այն կախված կլինի նրանից, թե ինչ  դաշտ կստեղծվի: 
“Կլինեն անակնկալներ, քաղաքացիական դրսևորումներ, անսովոր քայլեր, բայց եթե տասը օր անց ապահովված լինի հավասար դաշտ, ապա կլինի դասական մրցապայքար, իսկ եթե անհավասար, ապա անսովոր և արտասովոր պայքար է լինելու և արդյունքը բնավ կանխատեսելի չի լինելու”:
galatv .am




Լրահոս