Հանրապետությունում փակ եվ դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, կան փակ ճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Միրագ-Ճարճակիս (Դերեկ), Սարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ, Շիրակի մարզի Զարիշատ գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Վերին Գետաշեն-Մադինա, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Արագածոտնի մարզի Ափնա, Շենավան և Ծաղկաշեն, Շիրակի մարզի Բերդաշեն միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:




Լրահոս