Թմրամիջոց՝ գրպաններից եվ ծաղկամաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու և գործածելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արսեն Ա.-ին, որի  տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով: Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն Ա.-ն իր ավտոտնակից ներկայացրել է 2 ծաղկաման, որոնց մեջ առկա էին կանեփի նմանվող բույսեր:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս