Ժողովուրդ. Ես ամենապոպուլյար մա՞րդն եմ, որ հետաքրքրվում եք ինձանով. Աշոտ Գնդոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի պաշտոնավարման ժամկետը տարեվերջին երկարացվել է մինչև այս տարվա մարտ: Թերթը տեղեկացնում է, որ մինչ այս մեկ անգամ էլ երկու տարով էր երկարացվել թոշակառու Գնդոյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա թերևս միակ արժանիքն այն է, որ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: Ինչո՞ւ եք այդքան կառչել Ձեր աթոռից: “Ժողովուրդ”-ի այս հարցին Գնդոյանը պատասխանել է. “Ես ամենապոպուլյար մա՞րդն եմ, որ հետաքրքրվում եք ինձանով: Տեղյակ չեմ նույնիսկ ինչքան ժամանակով են պաշտոնս երկարացրել: Ինչքան Աստված կկամենա, այնքան կպաշտոնավարեմ: Աստծուց վերև էլ բան չկա, այ ցավդ տանեմե: Թերթը նշում է, որ Գնդոյանը “պոպուլյար” է այնքանով որ Սևանա լիճն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ, իսկ ձկնգողությունը որևէ կերպ չի նվազում:




Լրահոս