Եգիպտոսում նավաբեկության արդյունքում զոհվել է 35 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում` Կահիրեի հյուսիսում, զբոսաշրջային կատերը բախվել է զբոսանավի հետ: Նավաբեկության արդյունքում զոհվել է 35 մարդ, հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր 29 զոհի մասին:

Իշխանությունները շարունակում են որոնողա-փրկարարական աշխատանքները, պարզաբանում է Եգիպտոսի առողջապահության նախարար Հոսամ Աբդել-Գաֆարը: Կատերի վրա եղել է 70 ուղևոր, ովքեր ընտանեկան տոնակատարություն են նշել: Նախնական տվյալներով` բոլոր զոհվածները Եգիպտոսի քաղաքացիներ են եղել:




Լրահոս