ՀՔԾ-ն ընտրախախտումները ուսումնասիրելու համար խումբ է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու համար գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետհամագործակցելու և նշված խախտումների փաստերով նյութերի նախապատրաստումն ուքրեական գործերի նախաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի հրամանով՝ ստեղծվել է  ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկային տիրապետող քննիչների ներգրավմամբ առանձին աշխատանքային խումբ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ ԱրմենՆադիրյանը, խմբի կազմում են ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչներ Հեկտոր Սարդարյանը, Վարդան Հարությունյանը, Գաբրիել Պետրոսյանը, ՀՀ ՀԿԳ քննիչներ Արամ Գրիգորյանը, Արշալույս Մինասյանը, Մուշեղ Բաբայանը։




Լրահոս