ՇՈՒՏՈՎ՝ «ՕՍԿԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Լոս Անջելեսի Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայում հրապարակվել է «Օսկար 2013»-ի գլխավոր հավակնորդների ցանկը: Այսպիսով՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցում են «Սեր», «Արգո օպերացիան», «Վայրի hարավի գազանները», «Ազատագրված Ջանգոն», «Թշվառները», «Պի կյանքը», «Լինքոլնը», «Թիվ մեկ թիրախը» եւ «Իմ ընկերը խենթ է» ֆիլմերը:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում են՝ ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Սեր», կանադացի Կիմ Նգուենի «Պատերազմի կախարդը», չիլիացի Պաբլո Պարեյնի «Ոչ», դանիացի Նիկոլայ Արսելի «Թագավորական սիրավեպ» եւ նորվեգացի Խոակիմ Ռոնինգի «Կոն Տիկի» ժապավենները:
«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցում են՝ Ջեսիկա Չեսթեյնը («Թիվ մեկ թիրախը»), Ջենիֆեր Լոուրենսը («Իմ ընկերը խենթ է»), Էմանուել Ռիվան («Սեր»), Նաոմի Ուոթսը («Անկարելին») եւ Կուվենժանե Ուոլիսը («Վայրի hարավի գազանները»):   
«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում ներկայացված են՝ Բրեդլի Կուպերը («Իմ ընկերը խենթ է»), Դենիել Դեյ Լյուիսը («Լինքոլնը»), Հյու Ջեքմանը («Թշվառները»), Խոակին Ֆենիքսը («Վարպետը») եւ Դենզել Վաշինգտոնը («Անձնակազմ»):
Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում:




Լրահոս