ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ քանի սիրիահայ է դիմել ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչություն ՀՀ քաղաքացիություն ստանալու ակնկալիքով. քանիսի՞ն են տրվել ՀՀ անձնագրեր, քանի՞սն են մերժվել:

Սոնա Նահապետյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
2012թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են Սիրիայի 5312 ազգությամբ հայ քաղաքացիներ:
Նշված ժամանակահատվածում 4465 անձանց ՀՀ նախագահի հրամանագրով արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Քաղաքացիություն շնորհված անձանցից 3350-ը ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր: 2012թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներից ոչ մեկը չի մերժվել:
2012թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 18-ը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային ծառայությունների կողմից ՀՀ 62 696 անչափահաս (16 տարին չլրացած) քաղաքացիների տրվել է անձնագիր:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների
վարչության իրավաբանական բաժնի
պետ Մնացական Բիչախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե դիմումներից ոչ մեկը չի մերժվել, ապա ինչո՞ւ 5312-ից քաղաքացիություն է շնորհվել 4465-ին, եւ ինչո՞ւ այդ 4465-ից անձնագիր են ստացել 3350-ը: Մի՞թե հայ մարդու համար Հայաստանի քաղաքացիություն եւ անձնագիր ստանալը պետք է լինի խնդիր, թե՞ անձնագրային բաժնի որոշ աշխատողներ դիմողների կողմից այլ «վերաբերմունքի» են սպասում:




Լրահոս