Նարինե Մկրտչյանը ԿԸՀ-ից պահանջում է գրանցել իր թեկնածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչական դատարանը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, այսօր կքննի 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Հայցվորը վիճարկում է իր գրանցումը մերժելու վերաբերյալ ՀՀ ԿԸՀ հունվարի 14-ի թիվ 22-Ա որոշումն ու պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել այն և իր թեկնածության գրանցման մասին որոշում ընդունել: Ըստ հիշյալ որոշման, թեկնածուի չգրանցման պատճառը Ն.Մկրտչյանի թեկնածության գրանցման համար ներկայացված փաստաթղթերի թերի լինելն է եղել՝ մասնավորապես, ԿԸՀ չի ներկայացվել նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
“Փաստինֆո”




Լրահոս