Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու հարցում տարիքը կարող էր նաեվ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսում ճգնաժամ, պառակտում չկա: Այդ մասին aravot .am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով կոնգրեսում ստեղծված իրավիճակը եւ ՀԱԿ-ին ճգնաժամից հանելու համար Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկությունը:
“Ճգնաժամ, պառակտում, չգիտեմ, որեւէ նման խնդիր չկա, Կոնգրեսի նիստերում չի եղել ու չկա: Կոնգրեսի բոլոր կառույցներն արդյունավետ աշխատում են: Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ մի բան է ՝ մամուլով են ասում , այն էլ հակասական հայտարարություններ : Նույն կուսակցության ներսում տարբեր կարծիքներ են ասվում: Ոչ ոք նման հարց ինստիտուցիոնալ կերպով ՀԱԿ քաղխորհրդում չի ներկայացրել: Հակառակը՝ ձեւավորվել է լուրջ կոնսենսուս, շարունակում ենք մեր քննարկումներն ու անելիքները”,- ասել է Զուրաբյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի ճգնաժամի պատճառ լինելու իրեն ուղղված մեղադրանքներին, պարոն Զուրաբյանն ասաց.՞Նման բան չի առաջարկվել, ինստիտուցիոնալ մոտեցման կողմնակից եմ, որեւէ նման հարց որեւէ կուսակցության կողմից չի դրվել: Եթե ասելիք կա, ես համարում եմ ասելիքը ձեւավորված, եթե այն կոնկրետ մեխանիզմով դրվում է Կոնգրեսի քննարկմանը”:
Լեւոն Զուրաբյանը անդրադարձել է նաեւ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշմանն ուղղված քննադատությանը, թե մի՞թե Տեր-Պետրոսյանն իր տարիքի մասին իմացավ միայն տարեվերջին: “Եթե ուշադիր կարդաք, միայն տարիքի մասին խոսքը չի գնում: Տարիքը կարող էր նաեւ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին: Իսկ դրա մասին ասված է Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ, եթե կարծում եք պատճառաբանված չէ, նորից վերընթերցեք հայտարարությունը”,- խորհուրդ է տվել Զուրաբյանը:




Լրահոս