Վարչական դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ այսօր մերժեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: 
Նարինե Մկրտչյանն ինքնառաջադրվել էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, սակայն չէր վճարել ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրագրավը՝ 8 մլն դրամը, ուստի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր գրանցել նրա թեկնածությունը։ Ն.Մկրտչյանի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանի կարծիքով, վիճարկվող՝ Ն.Մկրտչյանի գրանցումը մերժելու վերաբերյալ ՀՀ ԿԸՀ հունվարի 14-ի թիվ 22-Ա որոշման ընդունմամբ ՀՀ ԿԸՀ-ն զանց է առել ավելի գերակա իրավական փաստաթուղթը՝ ՀՀ Սահմանադրությունը: Մասնավորապես ՀՀ հիմնական օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ “Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն”, իսկ Սահմանադրության 14.1 հոդվածն արգելում է խտրականությունն, այդ թվում՝ գույքային վիճակից կախված խտրականությունը:
“Փաստինֆո”




Լրահոս