ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՏԱՐԿՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արտագաղթի տվյալները գնալով ավելի մտահոգիչ են դառնում. 2012թ. Հայաստանից արտագաղթել է 42 հազար 764 մարդ: Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է 2012թ. Հայաստանից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը, ըստ որի՝ ՀՀ-ից մեկնել է 2 մլն 234 հազար 597 մարդ, վերադարձել 2 մլն 191 հազար 833-ը: Համեմատության համար նշենք, որ 2011թ. ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է -43,8 հազար մարդ, 2010-ին՝ -46,7 հազար, 2009-ին՝ -25 հազար, իսկ 2008-ին՝ -23,1 հազար մարդ: Փաստորեն, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 181 հազար մարդ:




Լրահոս