ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայաստանաբնակները զբաղված են ՀՀ նախագահի աթոռի համար պայքարող 8 անձնավորություններին միմյանցից տարբերակելու դժվարին գործով, ողջ աշխարհը քննարկում է հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության թեման՝ փորձելով պարզել, թե ով, ինչու, ինչ զենքով սպանեց նրան: Իսկ մինչ այդ աշխարհի տարբեր երկրներում բնակվող քրեական հեղինակությունները շտապում են Թիֆլիսի տոմս գնել, որպեսզի մասնակցեն Դեդ Հասանի հուղարկավորությանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ռուսաստանի Դաշնությունից բազմաթիվ հայ քրեական հեղինակություններ են պատրաստվում մեկնել Վրաստան: Նրանց մի մասին կդիմավորեն Հայաստանից Վրաստան մեկնած քրեական տարրերը:




Լրահոս