ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՐԳԵԼՎԻ
«ԱՄՆ-ի Այովա Սիթիի հանրային գրադարանի այցելուներին քնելը կարգելվի»,-գրում է Кореспондент-ը: Ըստ գրադարանի տնօրենի՝ արգելքի մասին որոշումը կընդունվի հունվարի 24-ին: Տնօրենը նշել է, որ քնած մարդկանցից հաճախ բողոքում են այլ այցելուներ: Նախկինում գրադարանից օգտվողներին չէր արգելվում քնել միայն մի պայմանով, որ նրանք չեն խռմփացնի, սակայն հիմա այցելուները դժգոհում են, որ քնած մարդիկ խանգարում են իրենց կենտրոնանալ, ինչպես նաեւ տեղ են զբաղեցնում գրադարանում:

ՀԱՐՈՒՍՏ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
«Բելգիացիները ճանաչվել են ամենահարուստ եվրոպացիները, քանի որ հենց նրանք ունեն ռեկորդային թվով ֆինանսական ակտիվներ, որոնք միջինը կազմում են 67 հազար եվրո»,-գրում է Euromag-ը: Իսկ անցած 2012թ. ավարտին բելգիացիների ֆինանսական ակտիվների ընդհանուր արժեքը կազմել է 981 մլրդ եվրո: Արդյունքում ստացվել է, որ Բելգիայի բնակիչների «մաքուր» կարողությունը կազմում է 770,2 մլրդ եվրո: Համաձայն Բելգիայի ազգային բանկի տվյալների՝ բելգիացիների անշարժ ակտիվներն ավելի բարձր են, քան ֆինանսականները. դրանց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ տրիլիոն եվրո:

ՆՈՐ ՍՐԱՀ ԿԲԱՑՎԻ
Երեւան քաղաքի Մ. Հերացու 5 հասեցում տեղեկայված «Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն» հիմնադրամում հունվարի 18-ին ժամը 12.00-ին կկայանա կոնֆերանս սրահի բացման արարողությունը, որը գտնվում է կենտրոնի 5-րդ հարկում:
Տեխնիկապես գերհագեցած սրահի վարձակալումը կապահովի 250 անձի բարձրակարգ սպասարկումը՝ սեմինարների, ֆորումների եւ միջոցառումների ժամանակ, իսկսինխրոն թարգմանության համակարգի առկայությունը կընձեռնի օտարերկրա հյուրերի դյուրին շփմանը եւ մասնակցությանը:
Վարձակալության հասույթը կնպաստի կենտրոնի  կողմից մինչ այժմ սեփական միջոցներով իրականացվող անվճար հետազոտությունների կատարման պահանջարկին, որի արդյունքում կազմակերպող ընկերությունը կներդնի իր լուման անվճարունակ կանանց առողջության պահպանման գերխնդրի լուծման գործում: Վարձավճարը հնարավորություն կտա բացահայտելու եւ հնարավորինս սեղմ ժամակետում օգնելու ավելի մեծ թվով կանանց՝ պահպանելով շատ ընտանիքների անդորրն եւ բարեկեցությունը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս