ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ «ՎԱՐՁՈՎ ԵՆ ՏՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեքստում իշխանությունները պատրաստվում են Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրել Իրանին: Ավելին, ըստ իրանական լրատվամիջոցների՝ հունվարի 16-ին Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է այդ կապակցությամբ ինչ-որ հուշագիր: Սակայն ՀՀ իշխանությունները փորձում են փաստը գաղտնի պահել:
Սա ուշագրավ է այն առումով, որ ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան, ընդ որում առանց որեւէ բացատրության: ՀՀ կառավարությունն էլ ԱԳՆ-ին հանձնարարել էր բանակցություններ վարել ու լուծել խնդիրը: ԱԳՆ-ն մինչ օրս չի հրապարակել իր վարած բանակցությունների արդյունքները, թեեւ եթե դրանք դրական լինեին, ապա վաղուց կհայտարարվեր «ձեռքբերումների» մասին:
Փաստորեն, իրեն Նժդեհի հետեւորդ համարող Սերժ Սարգսյանի իշխանությունը, Հայաստանի հողերը՝ սկսած Լեռնահայաստանից, առայժմ վարձակալությամբ մի կողմից՝ ռուսներին, մի կողմից՝ իրանցիներին, մի կողմից՝ Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին տալով, փորձում է իր համար լեգիտիմություն կորզել: Առաջ՝ դեպի ապահով Հայաստան:




Լրահոս