Մխիթարյանը` տուրի խորհրդանշական հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք գերմանական լրատվամիջոցներ Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են Բունդեսլիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում: Իսկ Kicker-ը նրան անվանել է տուրի լավագույն ֆուտբոլիստ։

Տուրի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ. Թոմաս Կրաֆտ «Հերտա»

Պաշտպաններ. Մարսել Շմելցեր «Բորուսիա», Ջոնաթան Տա «Բայեր», Ժոել Մատիպ «Շալկե»

Կիսապաշտպաններ. Ռոջեր «Ինգոլշտադտ», Դուգլաս Կոստա «Բավարիա», Մարկո Ռոյս «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Մարսել Հելեր «Դարմշտադտ»

Հարձակվողներ. Անտոնի Մոդեստ «Քյոլն», Թոմաս Մյուլեր «Բավարիա»

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղում, իսկ դորտմունդցիները հաղթել էին 4։0 հաշվով։




Լրահոս