
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանին:
Շնորհավորելով տիկին Շահվերդյանին եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Ազգային ժողովի նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ընթացքում: