
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը լիովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է «Հոֆենհայմ»-ի դեմ Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի խաղին:
Goal.com-ը հայտնում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ոտնամատի կոտրվածքի պատճառով խաղադաշտից բացակայում է օգոստոսի վերջնամասից:
Նշենք, որ «Հոֆենհայմ» – «Բորուսիա» խաղը կկայանա սեպտեմբերի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: