Դոնալդ Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ից վտարել սիրիացի փախստականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստացել է հաղթանակի դեպքում երկրից վտարել սիրիացի փախստականներին: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել CNN հեռուստաալիքի հարցազրույցում:

«Մենք չգիտենք, թե ովքեր են նրանք, չգիտենք, թե որտեղից են եկել: Եվ ես այժմ հայտարարում եմ, որ նրանք եկել են Օբամայի թուլության պատճառով, սակայն կհեռանան, երբ ես նախագահ դառնամ: Նրանք կվերադառնան Սիրիա»,-ասել է սկանդալային քաղաքական գործիչը:

Թրամփը նաև կասկած է հայտնել, որ սիրիացի փախստականները կարող են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ լինել:




Լրահոս