ՆԱՏՕ-ն վերջին տասնամյակում ամենախոշոր զորավարժություններն է սկսել Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրոպայի հարավ-արևելքում  ու Իտալիայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում վերջին տասնամյակում  ՆԱՏՕ-ի խոշորագույն  ռազմական զորավարժություններ են սկսվել, որոնց մասնակցում է ավելի քան 30 երկրից 36 հազար զինվոր, ինչպես նաև 200 ինքնաթիռ ու 50 ռազմանավ:

Trident Juncture-2015 միջազգային ռազմական զորավարժությունները 2002 թվականից ամենալայնածավալն են, դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը: Դրանց կներգրավվեն դաշինքի անդամ երկրների ու նրանց դաշնակիցների, այդ թվում նաև Ուկրաինայի ցամաքային, ռազմաօդային ուժերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Բացի այդ, Ատլանտյան ու Միջերկրական ծովում զորավարժությունների շրջանակներում ռազմածովային մանրևներ կիրականացվեն:




Լրահոս