Չինաստանում զբոսաշրջիկները վախենում են քայլել ապակե կամրջի վրայով՝ ճաքերի պատճառով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Հունան նահանգում ապակե կախովի կամուրջը սկսել է ճաքել, սակայն իշխանությունները հավաստում են, որ սա չի ազդի օբյեկտի անվտանգության վրա, փոխանցում է The New York Times-ը:

Զբոսաշրջիկները վախենում են, որ ճաքերը կարող են դժբախտ պատահարների պատճառ հանդիսանալ, քանի որ կամուրջը գտնվում է 180 մ բարձրության վրա:

Զբոսաշրջիկներից մեկը սոցցանցում գրառում է կատարել, որ ճաքերի առաջացման պահին մարդիկ սկսել են բղավել և փախնել օբյեկտից:

Կամուրջը գտնվում է չինական Shiniuzhai ազգային պարկում, երկարությունը 300 մ է:




Լրահոս