Իրանը ռուսական С-300-ի օրինակով սեփական ԶՀՀ-ն կարտադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը պլանավորում է 2017 թ սկզբին արտադրել սեփական արտադրության Bavar 373 զենիթահրթիռային համակարգեր, որոնք հանդիսանում են ռուսական С-300 ԶՀՀ անալոգը: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հայտնել է Իրանի Հակաօդային պաշտպանության «Հատամ ալ-Անբիա» բազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Իսմաիլը:

«Մենք հուսով ենք մինչ տարեվերջ իրականացնել Bavar 373 համակարգերի փորձարկումը»,- լրագրողներին հայտնել է գեներալը և հավելել. «Եվ հուսով ենք, որ Bavar 373 համակարգերը պատրաստ կլինեն արդեն 2017 թվականին»:

Հավելենք, որ այս տարվա ապրիլ ամսին ռազմական շքերթի ընթացքում Իրանի Զինված ուժերն արդեն ցուցադրել են Bavar 373-ի օրինակաները:




Լրահոս