Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: 1999-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց ամեն տարի այս օրը նշել Պոեզիայի համաշխարհային օրը (World Poetry Day)։ Առաջին անգամ այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ ասվում է. “Պոեզիան կարող է պատասխան լինել ներկայիս մարդու սուր և խորը հոգևոր հարցերին: Բայց դրա համար հարկավոր է հրավիրել ավելի լայն հասարակական մասսաների ուշադրությունը”: Արդեն երեք տարի է, որ այս օրը նշվում է նաև Հայաստանում: Այսօր կազմակերպվելու են գրական միջոցառումներ, ընթերցումներ: Հայաստանի գրողների միությունում օրվա կապակցությամբ կհնչի Հրաչիկ Թամրազյանի պոեզիան:




Լրահոս