Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
“Հարգելի ու սիրելի լրագրողներ,
Հաշվի առնելով ձեր կողմից հազարավոր հարցումները, ինչպես նաև առաջինը լինելու բազմաթիվ ցանկությունները: Միաժամանակ հավատարիմ մնալով բոլորի համար հավասար պայմաններ ու իրավունքներ ստեղծելու հայտնի ու չափազանց կարևոր սկզբունքին՝
ՀԱՅՏՆՈՒՄ ԵՄ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:
Հարգանքով՝ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայան”:




Լրահոս