ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատական նիստը: Օրն առանձնահատուկ էր նրանով, որ երեկ նաեւ Վ. Խաչիկյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել Վ. Խաչիկյանի հանրապետական գործընկերներից, թե արդյոք շնորհավորել են նրան: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ դեռ չի հասցրել, բայց միգուցե կարողանա ինչ-որ կերպ շնորհավորել կամ շնորհավորանքներ փոխանցել. «Կապ պաշտպանում եմ իր եղբայրների հետ ու ծխախոտով եւ նման այլ բաներով փորձել եմ օգնել նրան»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե «ցարեմոնիկ» ձեւով չի շնորհավորել, եւ, առհասարակ,  հնարավորություն էլ չի եղել, որ շնորհավորի:




Լրահոս