ՈՉ ԹԵ «ԽԱՉ», ԱՅԼ «ԻՔՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա ասուլիսում հակադարձել է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին իրենց հանդիպման մասին հայտարարություններին՝ դրանք որակելով սուտ: «Ես պարոն Սարգսյանի հատկանիշներին գնահատական չտվեցի, բայց ասացի, որ այո՛, այն, ինչ ինքը ներկայացրել է, չի համապատասխանում իրականությանը բազմաթիվ կետերով: Այդ պատասխանատվության մի մասն իրենն է, մի մասը կարող է նաեւ իրեն տրամադրող իր շրջապատի, վախկոտ, իրավախախտ, ընտրություն կեղծող շրջապատի ուղղությունն է,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով,-Ս. Սարգսյանին գրությունը մերժելիս եւ հետ վերադարձնելիս ոչ թե «խաչ» եմ դրել (խաչը սուրբ է), ես «իքս» դրի եւ շրջանակով նշեցի մարտի 5-ի ամսաթիվն ու «Ազգային ժողով» գրությունը: Սա այն փակ գործընթացն է, որն ինքը  խախտեց, եւ ես շնորհակալ եմ»:




Լրահոս