ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց չեմ աշխատել, հետեւաբար չունեմ համապատասխան ստաժ: Որպես դատական ներկայացուցիչ՝ ազգականներիս կամ այլ անձանց շահերը կարո՞ղ եմ դատարանում պաշտպանել:
Ինես Մկրտչյան 
(29 տարեկան, իրավաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի՝ տեղեկացնում ենք, որ սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը` որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝
1) մերձավոր ազգականի, այդ թվում՝ ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի,
2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:
«Իրավունքի իրազեկում» 
հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ Ինես Մկրտչյանի` իր մերձավորների հետ կապված դատական նիստերին ներգրավվելով պրակտիկա ձեռք բերելու առաջին փորձերն անհույս են, քանի որ, ինչպես տեսնում ենք, օրենքն արգելում է գործունեության նման տարբերակի կիրառումը:




Լրահոս