ՃՏՊ Կոտայքի մարզում. կա 4 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 26-ին` ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն – Աբովյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ գազալցակայանի մոտ, “Ֆոլկսվագեն” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ-2108” մակնիշի 34 SD 563 և “Ֆոլկսվագեն Գոլֆ” մակնիշի 20 SL 183 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով “Ֆոլկսվագեն Գոլֆ” մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՚1959 թ. ծնված Ջ. Ամիրյանը, 1971 թ. ծնված Ա. Մանուկյանը, 2003 թ. ծնված Ն. Մանուկյանը և 1984 թ. ծնված Ա. Հակոբյանը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս