ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի ՀՀ Կոտայքի մարզի Հատիս համայնքից արդեն երրորդ ընտանիքն է լքել երկիրը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Սամվել Գարսեւանյանից. «Գյուղում արտագաղթը սկսվել է: Աշխատանք չկա, մարդիկ անասնապահությամբ ընտանիք չեն կարողանում պահել: Դե, կյանքն է ստիպում, չես կարող նրանց հետ պահել, ոչ մի բան չկա գյուղում»: Համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ գյուղի դպրոցն ունի 45 աշակերտ, իսկ պատճառն այն է, որ գյուղի երիտասարդները չեն ամուսնանում. «Էնքան ունենք գյուղում չամուսնացած ջահելներ, իրենք իրենց գլուխը չեն կարողանում պահել, ուր մնաց՝ ընտանիքի: Քսան հոգի 30-ն անց են»: Նույն պատկերն է նաեւ հարեւանությամբ գտնվող Զովաշեն համայնքում: Ըստ գյուղապետ Սեդրակ Սաֆարյանի՝ «աղջիկները հարս չեն գալիս» իրենց գյուղ. «Պատճառներից մեկը հեռավորությունն է, մյուսը՝ վատ ճանապարհները եւ, ամենակարեւորը, սոցիալական վատ պայմանները: Տարվա վեց ամիսը ձյան տակ է գյուղը: Ո՞վ կգա»: Սաֆարյանի խոսքով՝ գյուղում այս պահին բնակվում է 196 մարդ:




Լրահոս