ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Իյա՜, էս ի՞նչ ա կատարվում, մտցրիք բերանս: Չունեմ ձեզ պատասխանելու, անցե՛ք… Կան, խի՞ չկան, օրինակ, թերթերից իմացա, որ իմ անունն էլ կա այդ ցուցակում, ու ես շատ ուրախ կլինեի ու ձգտում եմ, որ օլիգարխ դառնամ»:  
Նահապետ Գեւորգյան «Հայնյուզ»
Ելնելով առաջին նախադասության բառակազմից՝ կարելի է հաստատապես ասել, որ Նահապետ Գեւորգյանը ճիշտ ուղի է ընտրել, քանի որ ունի օլիգարխ դառնալու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները՝ կրթվածության համապատասխան (ոչ բարձր) աստիճան, օլիգարխին հատուկ «քուչի» բառապաշար, ՀՀԿ-ական կուսակցական պատկանելություն, շատ փող, անհասկանալի ծագումով բիզնեսներ: 
Այնպես որ, Ն. Գեւորգյանը, եթե դեռ օլիգարխ կամ քրեաօլիգարխ էլ չէ, ապա անշուշտ կդառնա, եւ նրան այդ ոլորտում մեծ ապագա է սպասվում:




Լրահոս