ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը «ԳԱԼԱ»-ի կայքին մեկնաբանել է երեկ «Արմենիա» հը «Բարի լույս, հայե՛ր» հաղորդման շրջանակներում իր կողմից թույլ տված հայտարարությունը այն մասին, թե կամենում է աղցանի եւ բանջարեղենի հանածոներն ուղարկել Գյումրի:
Ֆելիքս Խաչատրյանը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը փորձել է բառախաղ անել, որը չի ստացվել: «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ես որ ասել եմ հանածոներն ուղարկե՛ք Գյումրի, նկատի եմ ունեցել ոչ թե ինչ-որ վատ բան, չեմ հասկանում՝ ես ինչի՞ պիտի այդպես բան անեմ… Հանածո, որովհետեւ մեջը «ծո» կա, ոչ թե եսիմ ինչ… բառախաղի համար է: Եթե ըտենց վրդովվում են մարդիկ, չե՞ն տեսնում՝ ուրիշ տեղերով ինչեր են ասում, ինչո՞ւ չեն վրդովվում, սպասում են Ֆելիքս Խաչատրյանն ինչ-որ բան ասի, վրդովվեն: «Ծո»-ի հետ բառախաղ է եղել: Ուղղակի ես միշտ էլ բառախաղ եմ անում եւ չեմ ուզեցել որեւէ մեկին վիրավորեմ, առավել եւս` գյումրեցիներին: Ես կրկնում եմ՝ ասել եմ «ծո»-ի հետ կապված, ոչ թե հանածոյի, այլ «ծո»-ի: Ում ակամա վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, բայց ես որեւէ մեկին ակամա էլ չեմ վիրավորել, հատուկ էլ չեմ վիրավորել, վիրավորելու միտում չեմ ունեցել, առավել եւս` գյումրեցիներին»,-  նշել է հաղորդավարն իր խոսքում:




Լրահոս