ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Եթե քաղաքացին ժամավճարով աշխատում է կրթության համակարգում, եւ մեկ ամիս աշխատավարձ չի ստանում, այսինքն՝ դասաժամեր չի ունենում, ապա նման դեպքերում նրա հաշվից այդ չաշխատած ամսվա համար պարտադիր սոցվճար պահվո՞ւմ է, թե՞ ոչ:
Արմենուհի Կիրակոսյան 
(27 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գործատուն պարտավոր է յուրաքանչյուր ամիս հաշվարկել եւ ՀՀ պետական բյուջե փոխանցել սոցիալական վճարներ: Ինչ վերաբերում է տվյալ դեպքում աշխատավարձի չափի որոշմանը, ապա այդ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ:
ՀՀ պետեկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս սոցիալական վճար կպահվի աշխատավարձ վճարելու դեպքում: Այս պարագայում նշվում է, որ պարապուրդի պատճառով քաղաքացին ոչինչ չի ստացել, ինչն էլ ենթադրում է, որ հազիվ թե գործատուն սոցվճար տա:




Լրահոս