Ժողովուրդ. Նախարարները թռան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ կառավարության նիստից, ինչպես միշտ, գրեթե բոլոր նախարարները “անհետացան” հետնամուտքով իսկ պաշտպանության նախարարին օգնեց փախչել մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Իր “բարեկրթությամբ” աչքի ընկավ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանը, որը խրոխտ քայլերով կառավարության շենք մտնելիս խուլ էր ձևանում`տպավորություն ստեղծելով, որ չի լսում լրագրողների կողմից հնչեցված հարցերը: Նիստից հետո նա ևս շենքը լքեց հետնամուտքից: Միայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էր, որ չփախավ լրագրողներից` հոդաբաշխ հայերենով ասելով թե նախօրեին շատ է խոսել, այլևս չի ցանկանում: Լրագրողների աչքից չվրիպեց, որ կառավարության շենքի միջանցքում շուրջ 20 րոպե ինչ-որ հարցի շուրջ թեժ քննարկում էր տեղի ունենում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի միջև: Վերջինս խիստ նյարդայնացած ինչ-որ բան էր պատմում Նալբանդյանին, որը խիստ հայացքով լսում էր` փորձելով հանգստացնել նրան”,- գրել է “Ժողովուրդ-“:




Լրահոս