Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, հետո՝ ամբողջովին այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովհաննիսյանը, վարելով “Օպել Աստրա” մակնիշի 35 ԼV 287 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ, իսկ վարորդն ու ուղևորը՝ Երևան քաղաքի Աճառյան փողոցի բնակիչ 27-ամյա Ալեն Զուլկանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: 




Լրահոս