Մոսկվայում կանցկացվի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Վ.Ի.Կուլակովի անվան Կուլակովի անվան Մանկաբարձության,գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր եւ մանկան առողջության ոլորտի, վերարտադրողական առողջությանը, ԵԱՏՄ անդամակցության հետ կապված դեղերի շրջանառությանը, ինչպես նաեւ առողջապահական բարեփոխումներին, շարունակական զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանգամանալից անդրադարձ կկատարվի նաև առողջ ապրելակերպին և սննդակարգին, ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարին, ինչպես նաև էկելտրոնային առողջապահությանը և հեռաբժշկությանը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագրեր:

Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովն անցկացվել է 2014թ. Երևանում, որին մասնկացելու նպատակով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Երկու երկրի նախարարությունների միջև դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաեւ առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր:




Լրահոս