Ազատության պողոտայում մեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի մոտ մեքենա է այրվում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նշված վայրում այրվել է “Մերսեդես Բենց 190 Ե” մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 21.10-ին, մարվել` ժամը 21.14-ին, 1 մարտական հաշվարկի կողմից: Հրդեհի պատճառները պարզվում են:




Լրահոս