Փարիզի ոստիկանությունը տարհանել է հրապարակում հավաքված մարդկանց. կա վիրավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող երկրորդ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել: RIA-ի տվյալներով` հրաձգությունը տեղի է ունեցել Սեն-Մարտեն փողոցում, ուր արդեն ժամանել են ոստիկանները:

Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, կա մեկ վիրավոր: Դեպքը տեղի է ունեցել Փարիզում ընթացող հիշատակի միջոցառման ընթացքում:

Փարիզի ոստիկանությունը ժամանակավոր տարհանել է մարդկանց մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից, որտեղ ֆրանսիացիները հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու ահաբեկչության զոհերի հիշատակին:

 




Լրահոս